Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների օրը հայտնի է |ermenihaber.am|

ermenihaber.am: Պոլսո հայոց պատրիարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը։

Կրոնական ժողովը կայացել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։

Այսպիսով՝ հունիսի 27-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրվելու է եկեղեցական համագումար՝ տեղապահի ընտրությունների օրակարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով