2024-06-20-e8f89431-890f-461f-873e-5433fdb3d086.jpeg

«Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները հանդես են եկել Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնությամբ դիմել են Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով։

Ինչպես նշում է ադրբեջանական APA գործակությունը, պատգամավորները որպես պատճառ նշել են ընտրությունների համընկնումը COP29 գագաթնաժողովի հետ։ Խորհրդարանական ընտրությունները ևս պետք է կայանային 2024 թվականի նոյեմբերին։  

Այս հիմնավորմամբ էլ պատգամավորները 2 ամիս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն