Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ Դեմիրալի կողմից «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու միջադեպի հետքերով |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի արտաքին գերատեսչությունը ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով: Այս մասին է հայտնում Reuters-ը՝ Գերմանիայի ԱԳՆ-ին վկայակոչելով:

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի նկատմամբ: Երբ այն կավարտվի, հայտնի չէ: Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։ Ֆեյզերը, մասնավորապես, զգուշացրել է, որ «թուրքական աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մարզադաշտերում», և ասել, որ «Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը լիովին անընդունելի է»։

Ֆեյզերի հայտարարությունից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանն էր երկրի ԱԳՆ կանչվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով