Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Իլհամ Ալիևն ու Հաքան Ֆիդանը Շուշիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ 

Ադրբեջանական կողմի տվյալով՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մի քանի օր առաջ Աստանայում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների և Պակիստանի  վարչապետի եռակողմ հանդիպումը, որը «բարեկամության և եղբայրության օրինակ է դարձել»: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այսուհետ այդ ձևաչափը լինելու է մշտական։

Նրանք գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև «եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, անդրադարձ է կատարվել թյուրքական աշխարհի միասնության և համերաշխության կարևորությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով