2024-07-15-23db2de0-2b90-405d-899e-d8181971f2f0.jpg

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է․ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով․ իրավապաշտպան

Վանաձորի  նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- գրել է Մելիքյանը։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն