ԱՄՆ-ը դիվանագիտական մեթոդներ է կիրառում Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալությունների հարցում․ Պետդեպ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կենտրոնացած են դիվանագիտության ջանքերի ուղղությամբ՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիրների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակելու ենք կենտրոնանալ դիվանագիտության վրա։ Ես չունեմ այլ թարմացումներ, թե ինչ միջոցներ կարող է ԱՄՆ-ը դիտարկել այլ դեպքում»,- ասել է Պատելը՝ մեկնաբանելով Ադրբեջանում քաղհասարակության ներկայացուցիչների վերջին ձերբակալությունները։

Հավելենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանում ձերբակալվել է իշխանությունների ևս մի քննադատ՝ նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը։ Ձերբակալվել է նաև թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովը, որին մեղադրում են, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Օրերս էլ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր անում ազատ արձակել հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն