Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը Բաքու է ժամանել կիրակի երեկոյան, պետական այցը կշարունակվի մինչև օգոստոսի 19-ը։ Այցի ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր: Նախատեսվում է, որ կընդունվի համատեղ հայտարարություն, կստորագրվեն այլ փաստաթղթեր։ Պուտինն ու Ալիևը նաև հայտարարությամբ հանդես կգան լրատվամիջոցների համար։

«Օրակարգում մնում են նաև Հարավային Կովկասում անվտանգության հարցերը։ Շոյգուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հարցերը և այդ գործընթացին Արևմուտքի ակտիվ միջամտության փորձերը։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրում է կայքը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում առաքելությունն էին իրականացնում ռուս խաղաղապահները, նրանք այնտեղ տեղակայվել էին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ապրիլին Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից որոշում էր ընդունվել Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն