2024-08-22-e375fbb4-97e1-4e9f-886f-22f522b935b8.jpg

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է թռիչքները ԱԹՍ-ների գրոհի պատճառով |armenpress.am|

armenpress.am:

ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Օդային տարածության օգտագործման սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են տարածաշրջանում, Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

Օգոստոսի 22-ի առավոտյան Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ լույս օգոստոսի 21-ի գիշերը Մարինովկայի շրջանում ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի գրոհը, սակայն դրանց ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել. զոհեր չկան։ Նահանգապետի խոսքով՝ «անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն