Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում. |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում», – ասվում է հաղորդման մեջ։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն