Բաքվում SOCAR-ի արտադրության տարածքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել |armenpress.am|

armenpress.am:  Բաքվի Սուրախանի շրջանի SOCAR գիտահետազոտական ​​ինստիտուտի փորձարարական թեստային արտադրության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկած անհետաձգելի և անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ։ 

Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող «Էֆսուն» տոնակատարությունների պալատի մոտակայքում հրդեհ է բռնկվել և սահմանափակումներ են մտցվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն