2024-09-09-af3614a8-4fa7-4918-9bcc-1ff22c9a6613.jpg

Արարատ Միրզոյանը Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել այսօր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը թե՛ որպես քաղաքական ուղերձ, թե՛ գործողություն՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքի ապահովմանը:

Արարատ Միրզոյանը և Մարգարիտիս Սխինասը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի, «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրի արդյունավետ կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն