Ազգային ժողովում քննարկվում է Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ ԼՀԿ հարցապնդումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարցապնդումը:

Հարցապնդմանը կառավարության պատասխանն Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, մասնավորապես, օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը: Հանքարդյունաբերության ոլորտում մեր քաղաքականությունն ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, և մենք նախաձեռնել ենք ոլորտի զարգացման ռազմավարության մշակում, որն այս պահի դրությամբ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացնում և պատրաստվում է իրականացնել նախարարությանը: Անդրադարձ կատարեց նաև Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագծին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով