ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար․ Ռոթ |civilnet.am|

civilnet.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարծում է, որ Եվրամիությունը «վերջապես պետք է ավելին անի Հայաստանի ու Հարավային Կովկասի համար»․ այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով։

Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա ընդդիմանում է ռուսական իմպերիալիզմին և ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն։ Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար»,- գրել է Ռոթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև