Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովը, G7-ի երկրների պայմանավորվածությունների շրջանակներում, Կիևին 35 միլիարդ եվրո վարկ կհատկացնի։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինա այցի ընթացքում։

«Սա ԵՄ-ի կողմից ևս մեկ կարևոր ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։

Ավելի վաղ Ուրսուլան հայտարարել էր, որ այս աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները: Նա ընդգծել էր, որ 160 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինայի էներգետիկ համակարգն ամրապնդելու և ձմռանը նախապատրաստելու համար։ 

«Քանի որ ջերմաստիճանն իջնում է, Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր աջակցությունը Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը»,- նշել էր եվրոպացի պաշտոնյան։

Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո երկու պաշտոնյաները մամուլի ասուլիս են տվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով