shantnews.am: Լիբանանի բանակը շարունակում է իրականացնել իր խնդիրները հարավային Լիբանանում և պահպանում է համակարգումը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) հետ, ասվում է Լիբանանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Բանակը վերաբաշխվել է առաջնագծում գտնվող որոշ դիտակետերից: Որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ուժերի դուրսբերման մասին ճշգրիտ չեն», – ասել է Լիբանանի պաշտպանության նախարարությունը: