Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամրջի մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12:00-ը, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
 
Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով