Թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար:

«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանձնարարություն ենք տվել, որի շրջանակում արտաքին գործերի նախարարի տեղակալը, ազգային պաշտպանության նախարարի տեղակալը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները շուտով այց կկատարեն Մոսկվա: Մենք համաձայնել ենք քննարկել Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը»,- ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ բանակը սկսում է Տրիպոլիում լայնամասշտաբ գործողությունները, որոնց նպատակն է ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը: Դրան ի պատասխան Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարություն» կուսակցությունը սկսել է «Զայրույթի հրաբուխ» գործողությունը: Շարունակվող դիմակայությունը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան եւ կարեւոր ենթակառուցվածքների փլուզման, հազարավոր տեղաբնակներ ստիպված են եղել լքել իրենց տունը:

Լիբիայում զուգահեռաբար գործում են գործադիր իշխանության երկու մարմիններ՝ միջազգայնորեն ճանաչված «Ազգային համաձայնության կառավարությունը» եւ Աբդուլլահ Աբդուրրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում խորհրդարանի հետ համատեղ եւ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի աջակցությամբ:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն