Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը:

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։

Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով