Թուրքիան մտադիր է ռազմածովային ուժերը համալրել սեփական արտադրության 6 նորագույն սուզանավով |tert.am|

tert.am: Թուրքիան մտադիր է վեց սուզանավ շահագործման հանձնել մինչև 2027 թվականը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին թուրքական Piri Reis սուզանավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ:

«2022 թվականից Թուրքիայի ռազմածովային ուժերին ամեն տարի մեկական սուզանավ կհատկացվի: Ընդհանուր առմամբ՝ 6 սուզանավ կկառուցվի: Դրանցից վերջինը նախատեսվում է ռազմածովային ուժերի հրամանատարությանը փոխանցել ոչ ուշ, քան 2027 թվականը»,- ասել է Էրդողանը:

Թուրքական գործակալության հաղորդմամբ՝ Piri Reis սուզանավը կշռում է 1850 տոննա, երկարությունը կազմում է 68.3 մետր, լայնությունը՝ 6.3 մետր: Անձնակազմը բաղկացած է 40 հոգուց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն