Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, օրակարգում եղել է իրավիճակը Սիրիայում:

Նախարարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ, վերահաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ամուր աջակցությունը։ 

Նախարարները շեշտել են համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանում կայունացման:

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել իրավիճակը Սիրիայում։ ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է «Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև