2024-12-02-f85baa8f-2411-4fe2-9f05-174c2fb7d23f.jpg

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

armenpress.am: Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Այո, ահազանգ ստացել ենք բժշկական կենտրոնից։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Սարգսյանը։

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, որը Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սան էր, ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն