Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ 

Վարորդները հայտարարել էին, որ իրենք վճարային նոր համակարգին դեմ չեն և սաբոտաժ չեն անում, պարզապես ցանկանում են պայմաններ՝ մեքենաները լվանալու, լվացման կետերի հերթերից ազատվելու, պահանջում են ժամավճարով աշխատանքի դեպքում վճարի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, զուգարաններ:

Վերջիններիս գործադուլին արձագանքելով՝ քաղաքապետարանը հայտնել էր, որ նրանց գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում։

Փոխքաղաքապետն էլ հայտնել է, որ գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն