armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի եւ Սիրիայի իրադրությունը:
«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղեւորվեն Մոսկվա,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել Է հեռուստաալիքը:- Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան եւ Սիրիան»: