Հայաստանը Թուրքմենստանից գազի գնման շուրջ բանակցություններ է վարում. Միքայել Մելքումյան |news.am|

news.am: Պաշտոնական Երեւանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազի գնման շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ վերջերս կայացել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան, որտեղ նա հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ: Գազի գնման հարցը քննարկման փուլում է գտնվում:

«Այս պահին այդ սխեման չի գործում, սակայն պարտադիր կգործի: Դրա նպատակներից մեկը ընդհանուր էներգետիկ միջանցքի ստեղծումն է Թուրքմենստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջով դեպի Ռուսաստան»,- պարզաբանեց Մելքումյանը:

Ընդ որում, նա նշեց, որ տվյալ պահին սխեմայի գործարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Իրանը եւս շահագրգիռ է այդ ծրագրի իրականացման գործում»,- վստահեցրեց պատգամավորը:

Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը Իրանից գազատարի միջով այժմ 3 անգամ ավելի քիչ գազ է ստանում, քան թույլ է տալիս թողունակությունը: Պատգամավորը հույս հայտնեց, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը թույլ կտա ամբողջությամբ բեռնել գազամուղը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն