Հայաստանը կապեր է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Սիրիայում վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները կարճատև ընդմիջումից հետո վերսկսել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Սիրիայում վերջին իրադարձությունների ընթացքում մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք։ Սկզբում Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և Հակեպից, այնուհետև նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»,-ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով