Փաստաբան Արսեն Բաբայանը ազատ է արձակվել, սակայն նրա երկու ընկերները կասկածվում են ապօրինի զենք կրելու համար

Փաստաբան Արսեն Բաբայանը ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումից։

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են», – գրել է նա։

Tert.am-ին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ փաստաբան Արսեն Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են իր հետ գտնվող երկու անձինք։

Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որ ինքը և ընկերները ձերբակալվել են Քրեական ոստիկանության ծառայողների կողմից՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով