Փաստաբան Արսեն Բաբայանը և ընկերները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին իրավապաշտպանը հայտնել է ֆեյբուքյան իր էջում։
«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն։
Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»,- գրել է իրավապաշտպանը։
comment.count (0)