Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հունվարի 22-ին երկրի դրոշը խոնարհվելու է մինչև մայրամուտ», – կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել էր, որ թուրքական Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, վիրավորվել՝ 51-ը, հրդեհը պատել է ամբողջ շենքը։ Հյուրերից շատերը փորձել են փախչել այրվող հյուրանոցից՝ սավաններից կապոցներ պատրաստելով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով