Պայթյունի ահազանգ՝ ԲԴԽ շենքի դիմաց. 1 անձ հոսպիտալացվել է. ՆԳ նախարարի մամուլի քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 27-ին ահազանգ է ստացվել ՆԳՆ-ում, որ Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով