Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավակնորդ երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար:

Եվրահանձնաժողովից հայտնում են, որ սա ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև ընդլայնման առավելությունների մասին գործընկերներին տեղեկացում:

Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասի ընդլայնմամբ գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, այս կառույցը մշտական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով