Բրազիլիայի ամազոնյան արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ) |tert.am|

tert.am։ Այս տարի Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով՝ շուրջ 72 հազար հրդեհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներին հղումով:

Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 83 տոկոսով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել:

Հրդեհներից մեկի ծուխը մեկ ժամով ծածկել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքը, որը գտնվում է անտառից ավելի քան 2700 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հաղորդվում է, որ հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով