Գուաիդոն հայտարարել է, որ ընդդիմության և իշխանության միջև բանակցությունները տապալվել են, ժողովուրդը կրկին փողոց դուրս կգա ||tert.am

tert.am: Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ Բոլիվարյան Հանրապետության ժողովուրդը կրկին կվերադառնա փողոցներ, քանի որ իր կողմնակիցների և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայացուցիչների միջև Նորվեգիայում ընթացող բանակցությունները ձախողվել են: Այդ մասին նա ասել է Fox Business-ի հետ զրույցում, հաղորդում է ТАСС-ը:

«Որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի միակ հնարավորությունն այն է, որ մենք շարունակենք փողոցում մնալ»,- ասել է Գուաիդոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն