Հակամարտության վերաբերյալ երկխոսությունը ճանապարհ է հարթում կայունության համար. Ալբանիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am:

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ Հայաստանին և Ադրբեջանին ողջունել է Ալբանիայի արտգործնախարարությունը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Հակամարտության վերաբերյալ երկխոսության այս համարձակ հանձնառությունը ճանապարհ է հարթում կայունության, համագործակցության և ընդհանուր բարգավաճման համար»,- գրված է նախարարության X-ի էջում:

Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն