Այժմ ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղություն հաստատելու, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ նախագահ Թրամփի՝  ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ։

Ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղություն հաստատելու, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը և սկիզբ դնելու Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով