Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |shantnews.am|

shantnews.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ տալու համար սկսված գործընթացին, և որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, տեւական խաղաղություն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter