Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Այսպես՝
– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, մակերևույթներին բորբոսի առաջացումը,
– աղաջրային ավազանների և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և բեռնման տարածքների հատակները, պատերը և առաստաղները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատված են եղել բորբոսով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով