Հունիսի 28-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի |armtimes.com|

armtimes.com: Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել։ Այն կհրավիրվի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին։

Նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն