Ռոուհանին նշել Է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում դրական տեղաշարժերի պայմանը |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Առանց պատժամիջոցներից ԱՄՆ-ի հրաժարման եւ այն սխալ ճանապարհից հետ դառնալու, որը նրանք ընտրել են, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքին Է»,- ասել Է Ռոուհանին ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է իրանական հեռուստատեսությունը:

Նա նաեւ մեկնաբանել Է մեկնաբանել Է Բիարիցում հնչած այն հայտարաությունները, թե Իրանին չպետք Է թույլ տալ միջուկային զենք ստանալ, ընդգծելով, որ Թեհրանը չի ձգտում դրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով