Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել |news.am|

news.am: Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը news.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Հիշեցնենք, որ մարտի 25-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև