Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաան բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է Kommersant-ը, այս մասին   ապրիլի 7-ին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ  Օմեր Չելիքը:

Նա նշել է, որ Ահմեդ աշ-Շարաան կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, որը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-13-ը։

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի առաջնորդը Թուրքիա կժամանի ապրիլի 9-ին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով