ՏԿԵՆ-ը առաջարկներ է ներկայացրել, մենք չենք համաձայնել այդ առաջարկներին. քասախցի

Շարունակվում է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիան: Նրանք համատեղ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը Քասախ համայնքի մոտ:

Քաղաքացիներից մեկը արձագանքեց ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ:

«Ասել ենք՝ մեր պահանջը հստակ է. թողնել անփոփոխ այն ամենը, ինչ կա, անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով՝ հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա»:

Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը հրապարակած հայտարարության մեջ ներկայացրել է այն առաջարկները, որ արվել են խնդրին լուծում տալու համար: Այդ առաջարկները նշելով՝ գերատեսչությունը «ապակառուցողական է գնահատել» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով