Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հղում անելով Հունաստանի նախագահի կայքէջ։ 
«Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև hունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։
Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով