Թուրքիայի դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի՝ կոռուպցիայի մեղադրանքով մինչ նրանց դատավարությունը, հաղորդում են պետական «Անադոլու» գործակալությունը և այլ լրատվամիջոցներ։ Այս գործողություններն իրականացվում են ընդդիմության և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ զարգացումների ֆոնին։

Նրանց թվում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի վարչությունների պատասխանատուներ:

Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուն մարտին բանտարկվել է կոռուպցիայի մեղադրանքով:

Քաղաքապետը հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա կալանավորումը վերջին տասը տարիների ամենամեծ բողոքներն է հարուցել Թուրքիայի ողջ տարածքում: Կառավարությունն էլ իր հերթին հերքում է այս գործընթացի քաղաքականացված լինելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով