Էրդողան․ «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է» |azatutyun.am|

azatutyun.am: «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով սիրիացի քրդերի վերջին հայտարարությունները։

Սիրիայի հյուսիսային շրջանները քրդական ուժերի հրամանատարները օրերս կրկնել էին ավելի վաղ հնչեցրած իրենց պահանջը, որի համաձայն Սիրիան պետք է դաշնային պետություն հռչակվի։

«Դաշնային համակարգի ստեղծումն ընդամենը անիրիատեսական երազանք է։ Խորհուրդ եմ տալիս սիրիացի քրդերին ոչ թե դաշնային կառավարման մասին երազել, այլ որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայունության հաստատմանը», – հայտարարել է Էրդողանը։

Լուսանկարը՝ Քրիս ՄաքԳրաթ/Getty Images։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով