Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա։ Այս մասին նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին՝ հերքելով այն պնդումները, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին թույլատրվել է թռիչք կատարել իր տարածքով։

«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք այս ուղղությամբ որևէ հարցում չենք ստացել», – նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter