Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: «Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», – խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», – նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանը և այդ նպատակով իշխող ՔՊ պատգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է՝ ՔՊ -ից մարդ են ման գաlիս, հիմա էլ շարունակում են, բայց այդպես էլ չեն գտնի:

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև