Նեթանյահուն փորձում է ԱՄՆ-ին ներքաշել «աղետի» մեջ. Արաղչի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է Միացյալ Նահանգներին ներքաշել «աղետի» մեջ:

«Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում է ԱՄՆ կառավարության գործերին, որպեսզի ներքաշի մեր տարածաշրջանում ևս մեկ աղետի մեջ», -X-ում գրել է Արաղչին՝ Իսրայելին զգուշացնելով հեռու մնալ «Իրանի դեմ ցանկացած սխալից»։

Նախարարի խոսքով՝ Նեթանյահուն նախագահ Թրամփին «լկտիաբար թելադրում է ինչ կարող է, և ինչ չի կարող անել Իրանի հետ իր դիվանագիտության մեջ»։

Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի հետաձգումից հետո։ Կողմերը պնդել են, թե Հռոմում նախատեսված հանդիպման չեղարկման պատճառը «լոգիստիկ խնդիրներն են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով