Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

civilnet.am: Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ դրույթը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերի համար։

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից մահացել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով