Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն իրականացվել է հրկիզմամբ ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 04:00-ի սանմաններում հրկիզել են Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով