Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին

Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, նշելով՝  «կարևոր հաղթանակ է արձանագրվել»։ 
«Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:
Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները», – նշված է գրառման մեջ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով